մեր մասին

Արթուր Բաբաջանյան ԱՁ-ն ստեղծվել է 2012թ.-ին  գեղատեսիլ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում:

Ունենալով սեփական այգիներ, մենք սկսել ենք այս ընտանեկան գործը մեր բերքից պատրաստված չորամրգերի մեծածախ վաճառքից, հետագայում, ընդլայնելով արտադրությունը, մենք սկսեցինք մթերել լավագույն հատընտիր Հայկական մրգերը այլ գյուղերից, իսկ արևդարձային մրգերը՝ արտերկրի փորձված վստահելի գործընկերներից Տարիներ շարունակ մատակարարելով կայուն բարձր որակի չորամրգեր՝ մենք ձեռք ենք բերել բարձր համբավ և վստահելիություն մեր գործընկերների մոտ:

Վերջին տարիների ընթացքում մենք սկսեցինք նաև արտահանել մեր չորամրգերը Ռուսաստան և ԱՊՀ այլ երկրներ:

Մեր հիմնական գործունեությունը մեծածախ վաճառքն էր, սակայն 2018թ-ին որոշում կայացվեց մեկնարկել մանրածախ վաճառք՝ առաջարկելով սպառողին մեր բարձրորակ չորամրգերը նոր «Sunfruit» ապրանքանիշով:

Ի՛նչ է նշանակում «Sunfruit»:

«Sunfruit» (արտաս. ՚«սանֆռուտ») բաղկացած է «sun»՝ արև ու «fruit»՝ միրգ անգլերեն բառերից և թարգմանաբար նշանակում է արևի միրգ կամ արևահամ միրգ:

Ինչու՞ «Sunfruit»:

Որովհետև մեր չորամրգերը պատրաստված են բարձրորակ արևահամ մրգերից: